ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 200 մարդ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 201 մարդ


ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 201 մարդ։


Եվս 747-ը վիրավորվել են, հայտնել են Իրանի «Կարմիր մահիկի»  ներկայացուցիչները։


Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ իրանական Մինաբ քաղաքում զոհված տարրական դպրոցի աշակերտների թիվը հասել է 85-ի։


Մեկ աշակերտ էլ սպանվել է Աբիեքում։ Բացի այդ, Քուվեյթի ուղղությամբ Իրանի հարձակման հետևանքով տուժել է 12 մարդ, հաղորդում է RTVI-ն։


Leave a comment