Նեթանյահու․ Կան նշաններ, որ Խամենեին մահացած է

Քաղաքականություն

28.02.2026 | 23:45

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «աճող նշաններ կան», թե Իրանի գերագույն առաջնորդը մահացած է, գրում է The Telegraph-ը։
Եբրայերեն տեսաուղերձում Իսրայելի վարչապետը նշել է, որ «շատ նշաններ կան, որ Ալի Խամենեին այլևս չկա», այն բանից հետո, երբ Իսրայելը ոչնչացրել է նրա նդտավայրը ու սպանել հեղափոխական պահակազորի հրամանատարներին և բարձրաստիճան միջուկային պաշտոնյաներին։
Նեթանյահուն, սակայն, ձեռնպահ է մնացել գերագույն առաջնորդի մահը պաշտոնապես հաստատելուց։
Իսրայելի Channel 12 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ շաբաթ առավոտյան նպատակային հարվածների ընթացքում Իսրայելը 30 ռումբ է նետել Խամենեիի նստավայրի վրա։ Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Իրանի հոգևոր առաջնորդի դին հայտնաբերվել է։

Leave a comment