«Առաջիկա չորս օրերի ընթացքում շարունակվելու են Իրանի դեմ հարվածները». Արտակ Զաքարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատելով առաջին հարվածի թիրախներից և ավիացիայի անխոչնդոտ կիրառման փաստից՝ կարելի է ասել, որ Իրանի դեմ ռազմական օպերացիան պլանավորվել է ամիսներ շարունակ, իսկ հարվածի ժամկետն ընտրվել է վերջին օրերին: Տպավորություն է, որ նույնիսկ Իրանի համար կար հանկարծակիության էլեմենտ:
     Կառավարական օբյեկտներին հարվածելուն զուգահեռ, հարվածներ են հասցվում նաև Իրանի տարբեր հատվածներում տեղակայված ռազմավարական օբյեկտներին:
     Հաջորդիվ, ենթադրելի է, որ Իրանը պետք է իրացնի պրեվենտիվ և/կամ ուղիղ պատասխան հարվածների իր գործողությունները: Դրանց էֆֆեկտիվության և համարժեքության մակարդակը հետագա հետևությունների հնարավորություն կտա:
     Հակամարտության կողմերի առաջին օրվա/օրերի հարվածողական և պաշտպանական գործողությունների էֆեկտիվությունից է նաև կախված պատերազմի էսկալացիայի հետագա ընթացքը:
     Այս պահին աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալման և տարբեր կողմերին ներքաշման ռազմա-քաղաքական ռիսկը։

***

Ըստ տարբեր աղբյուրների, առաջիկա առնվազն չորս օրերի ընթացքում շարունակվելու են Իրանի դեմ կոմբինացված և ինտենսիվ հարվածները:
     Մի փոքր սարկազմ.
     Նիկոլը և իր կամանդը, ուրախ ավտոբուսով ներկուսակցական քարոզարշավի են մեկնել: Ստեղծված իրավիճակում սա խոսում է երկրի «իշխանության» անլրջության գերագույն մակարդակի մասին: Սա նաև այն մասին է, որ իրենք էլ գիտեն, որ իրենցից ոչինչ կախված չէ, և, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Հյուսիսը, ոչ էլ հարևանները լուրջ չեն վերաբերվում ՀՀ «ղեկավարությանը»:
     Այսօր առավոտից՝ ՀՀ հարավում անվտանգության սպառնալիքներն աճում են, իսկ նրանք ժպիտները դեմքներին, ավտոբսով մեկնել են քարոզարշավի»։

Leave a comment