Հայաստանը կաջակցի ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը

Քաղաքականություն

28.02.2026 | 20:49

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ երկուստեք կարևորելով ճգնաժամային պայմաններում սերտ փոխգործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու կարևորությունը:

Նախարար Միրզոյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության աջակցելու ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը։

Միրզոյանը Անիտա Անանդի հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության աջակցելու ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան, ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի ուղղությամբ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Հաղորդվում էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով 42 աշակերտ է զոհվել։ Reuters-ը ևս իր աղբյուրներին հղումով հայտնում է պաշտպանության նախարարի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի մահվան մասին։

Իսրայելական հեռուստատեսությունը, վկայակոչելով անանուն աղբյուրների, հայտարարել է, որ «աճում են նշանները, որ այաթոլլան ոչնչացվել է»:

Leave a comment