Համացանցում Բուրջ Խալիֆայի մերձակայքում պայթյունների կադրեր են հրապարակվում

Քաղաքականություն

28.02.2026 | 19:35

Բուրջ Խալիֆայի մերձակայքում պայթյուններ են տեղի ունեցել, համացանցում տեսանյութեր են հրապարակվում։

NEXTA-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ իրանական հրթիռը ընկել է էլիտար թաղամասում, որը գտնվում է արհեստական Պալմա Ջումեյրա կղզու տարածքում։

Այդ շրջանում տեղակայված են շքեղ հյուրանոցներ և հանգստավայրեր։

Տեղեկությունների համաձայն՝ հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել։


Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան, ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի ուղղությամբ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Հաղորդվում էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով 42 աշակերտ է զոհվել։ Reuters-ը ևս իր աղբյուրներին հղումով հայտնում է պաշտպանության նախարարի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի մահվան մասին։

Իսրայելական հեռուստատեսությունը, վկայակոչելով անանուն աղբյուրների, հայտարարել է, որ «աճում են նշանները, որ այաթոլլան ոչնչացվել է»:

Leave a comment