«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին․ Խաչիկ Ասրյան



Հասարակություն

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին

Վերջին 35 տարիների ընթացքում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը, հարևան Իրանն իր բարեկամական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ օգնելու կայանալ և հզորանալ: Ավելին, Իրանը միշտ կանգնած է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային դիրքերում:

 

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Արցախը գրավելու համար Ադրբեջանին, Թուրքիային, Իսրայելին ուղղակի աջակցություն ցուցաբերած, անկախ և ինքնիշխան պետություններին ատող և ոչնչացնել ցանկացող, մարդկությանը ստրկացնել փորձող, աշխարհում նոր պատերազմներ կազմակերպող, ազգային պատկանելիություն և հայրենիք չունեցող, առևտրական, Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարեց, որ ԱՄՆ-ն լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել, ասել է թե՝ պատերազմ է սկսել Հայաստանի հարևան, բարեկամ և բնական դաշնակից Իրանի դեմ։

 

Իրանի դեմ պատերազմն ուղիղ կերպով առնչվում է նաև Հայաստանին․ այդ նույն պատերազմը ոչնչացնելու է նաև Հայաստանի սահմանները, Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի տնտեսությունը։

Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն, ցանկացած պատերազմ հարվածում է առաջին հերթին Իրանի բնակչությանը, այդ թվում՝ Իրանում բնակվող բոլոր հայերին։

 

Հաշվի առնելով, որ 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը՝ իմ գլխավորությամբ և իմ հրամանատարությամբ, միշտ պաշտպանել և պաշտպանում է Հայ ժողովրդին, Հայոց Հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայոց Պետությունը և միշտ պատրաստ է պաշտպանել Հայաստանի և Հայ ժողովրդի իսկական բարեկամ, բնական դաշնակից պետություններին ու նրանց ժողովուրդներին, պաշտոնապես հայտարարում ենք՝

– Ամբողջությամբ մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում՝ Իրանում բնակվող բոլոր հայերին,

– 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական քաջերի ջոկատը՝ իմ գլխավորությամբ և իմ հրամանատարությամբ, հենց այսօր պատրաստ է մեկնել Իրան, Իրանում բնակվող բոլոր հայերից ձևավորել նվազագույնը 5․000-անոց Կամավորական Կորպուս և Իրանի Զինված Ուժերի, Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի հետ միասին կռվել Հայաստանի բարեկամ և բնական դաշնակից Իրանի և Իրանի ժողովրդի արտաքին բոլոր թշնամիների դեմ։

 

Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,

44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

Գնդապետ



Leave a comment