Աշխարհի ամենամեծ` Դուբայի օդանավակայանը  դադարեցրել է բոլոր չվերթները | ՄԱՄՈՒԼ.ամ

Դուբայի միջազգային օդանավակայանը (DXB), որը ուղևորափոխադրումների առումով աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանն է, դադարեցրել է գործունեությունը ԱՄԷ-ի վրա Իրանի կողմից իրականացված հարվածների պատճառով։

Բացի այդ, Դուբայի Ալ Մաքթում միջազգային օդանավակայանի (DWC) գործունեությունը դադարեցված է «մինչև հետագա ծանուցում»,- սոցիալական ցանցերում հայտնել է Դուբայի օդանավակայանների մամուլի ծառայությունը։

Ուղևորներին խորհուրդ է տրվում խուսափել օդանավակայանից և անմիջապես կապվել իրենց ավիաընկերությունների հետ՝ իրենց չվերթների վերաբերյալ թարմացված տեղեկություններ ստանալու համար։

ԱՄԷ-ն, Կատարը և Քուվեյթը փակել են իրենց օդային տարածքը:

Leave a comment