Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռազմական բազաներին

Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռազմական բազաներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին։

Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։

Նշվում է, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունից հետո։

Թիրախում են Կատարի Ալ-Ադիդ, Քուվեյթի Աս-Սալեմ, ԱՄԷ-ի Ալ-Զաֆրա և Բահրեյնի 5-րդ ԱՄՆ ռազմաբազաները։

Կատարի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է Իրանից արձակված հրթիռներ որսալու մասին։

Leave a comment