Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

Երևան քաղաքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը սպասվում են տեղումներ․ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Մարտի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-2-ը, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Ավտոճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց։

Մարտի 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-3-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

—00—ԼԱ

Leave a comment