Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Նեսկուչնոյե բնակավայրը․ ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Նեսկուչնոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գործողությունն իրականացրել են «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները։

Բացի այդ, ըստ նախարարության, ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի համար օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերին:

«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ, ԱԹՍ-ների արձակման վայրեր, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր», – ասված է հաղորդագրությունում։

Leave a comment