Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր տարածաշրջանը ներքաշվում է տոտալ պատերազմի մեջ, իսկ նիկոլն իր խմբակով, կարծես թե ոչինչ էլ չի պատահել, նախընտրական քարոզչությամբ է զբաղված։
Հենց այսպիսի անլուրջ ու անհոգ դրսևորման արդյունքում էր (նաև նախապես պայմանավորվածության ու դավաճանության), որ տանուլ տվեց 44-օրյա պատերազմը։
Սրանցից պետք է ազատվենք ու ազատագրենք մեր հայրենիքը։
Գոյաբանական ու կենսական անհրաժեշտություն է։
Ոչ թե կարող ենք, այլ պարտավոր ենք»։