ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հարվածների հետևանքով չի տուժել, ըստ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիի։
«Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին լավ առողջական վիճակում է», – ասել է Բաղային, ըստ IRNA լրատվական գործակալության։
Ավելի վաղ Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ողջ է։ «Չնայած բանակցությունների ընթացքում սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի վախկոտ հարձակումներին, նա լավ առողջական վիճակում է», – գրել է նա սոցիալական ցանցերում։
–00—ՅՄ