ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարներ և քաղաքական գործիչներ են զոhվել․ այլ մանրամասներ

– Պայթյուններ են լսվել Իրանի հարավային Շիրազ քաղաքի ծայրամասում։

– Իրանական բալիստիկ հրթիռները հարվածել են Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազային։

– Քուրդիստան նահանգի Քամյարան քաղաքում տեղալակված ԻՀՊԿ բազան է ոչնչացվել։

– ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության մեջ ներգրավել է իր տիեզերական ուժերը, ռազմաօդային ուժերը, նավատորմը, ծովային հետևակի կորպուսը և բանակը, հայտնել է «The Washington Post»-ը։

– ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մի քանի բարձրաստիճան հրամանատարներ և քաղաքական գործիչներ –  Reuters։

– Մենք նախապես տեղյակ էինք Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների մասին և ուշադիր հետևում ենք զարգացումներին, ասել է Գերմանիայի կառավարության խոսնակը։

– ԱՄԷ-ն հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել Իրանի հրթիռային հարձակմանը։

– Պայթյուններ են հնչել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում — AFP

– Թեհրանը հույս ունի, որ «այլ երկրները չեն մնա անտարբեր և չեն դիտի», այլ կդատապարտեն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը հանրապետության վրա –  Իրանի արտաքին գործերի նախարարություն։

– Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անցակետեր է տեղադրում Թեհրանում։

– Թրամփը մտադիր է շաբաթ օրը երկրորդ ուղերձով դիմել ազգին, Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների մեկնարկի ֆոնին – Axios

– Աբու Դաբիում Իրանի կողմից հրթիռային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը։

– Մահափորձ է եղել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի դեմ:

 

Leave a comment