Իրանի հրթիռների հարձակման պատճառով Իսրայելում տագնապի ազդանշաններ են հնչել
Իսրայելի հյուսիսում Իրանի բալիստիկ հրթիռների հարձակման պատճառով տագնապի ազդանշաններ են հնչում, հայտնում է Times of Israel-ը:
Այդ տարածքում գտնվող իսրայելցիներին հրահանգված է պատսպարվել անվտանգ վայրերում:
Իսրայելական բանակից հայտնում են, որ հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են հրթիռների որսման ուղղությամբ: «Ներկայումս Իսրայելի ռազմաօդային ուժերը որսման և հարվածների հասցման գործողություններ են իրականացնում այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է սպառնալիքը վերացնելու համար», – նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանի տարածքին: