«Խոսքի իրավունքի ազատություն սիրող» գորիսյան որոշ լրատվամիջոցներ ջանասիրաբար ջնջում են իմ պատասխաննե

Խոսքի իրավունքի ազատություն սիրող գորիսյան որոշ լրատվամիջոցներ

տարածում են Գորիսի բազմագործառութային քոլեջի տնօրենի ժ/պ-ի հայտարարություններն իմ հաստիքի կրճատման շուրջ, բայց ջանասիրաբար ջնջում են իմ պատասխանները։

Եվ այսպես.

Տնօրենի ժ/պ-ն գրում է.

Nune Avetisyan Ձեր ժամերից ոչ ոք չի վերցրել, ուսումնական տարվա ավարտին ումի՞ց վերցվի ժամ ու Ձեզ տրամադրվի: Դուք շատ լավ գիտեք, որ այդ ժամերը տրամադրվում են նոր ուստարվա համար: Ծանուցման այս ձևը տրամադրվում է կառուցվածքային փոփոխությունների ժամանակ: Մյուս ուսմասվարները ևս ստացել են նման ծանուցում:

Իմ պատասխանը.

Армине Колян Դուք ծանուցել եք իմ հիմնական աշխատանքի լրիվ հաստիքը կրճատելու մասին, առաջարկում եք նոր աշխատանք փնտրել, տեղեկացնում եք, որ իմ որակավորմանը համապատասխան հաստիք չկա և, ի լուր աշխարհի, հայտարարում եք, որ իմ գրածը մանիպուլիատիվ ու սադրիչ է։ Աշխատավարձի նվազագույն շեմի կեսի չափով կես դրույք դասաժամերը համատեղությամբ են ու դասախոսական կես հաստիքը կրճատելու հիմքեր չունեք, և ընդհանրապես ոչ մեկի դասախոսական հաստիքն էլ ուսումնական պրոցեսի ավարտին մոտիկ իրավունք չունեք կրճատելու։ Կխնդրեմ հանրությանը չմոլորեցնել։

Ես ոչ մեկի ժամերը չեմ ուզել, չեմ ուզում և չեմ ուզելու։

Կրկնում եմ.

Ես ոչ մեկի ժամերը չեմ ուզել, չեմ ուզում և չեմ ուզելու։

Ցավով տեղեկացա Իրանում ծավալվող զարգացումների մասին։

Թող Աստված անսասան ու խաղաղ պահի մեր լեռները,

վայրագ հողմերը կփչեն ու կանցնեն։

Nune Avetisyan-ի ֆեյսբուքյան էջից

Leave a comment