ԱՄՆ ԶՈՒ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին


ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Թրամփը նշել է, որ գործողությունն ուղղված է Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի դեմ: Ամերիկյան ավիացիան մի քանի տասնյակ հարվածներ է հասցնում Իրանի տարածքին:


Այս մասին, ըստ Ինտերֆաքսի, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան անանուն պաշտոնյային: Ըստ պարբերականի տվյալների՝ գործողությանը մասնակցում են Մերձավոր Արևելքի բազաներում գտնվող ինքնաթիռները, ինչպես նաև ներգրավված է ավիացիա «մեկ կամ ավելի ավիակիրներով»։


Ինչպես նշում է պարբերականը, հարվածները կլինեն շատ ավելի մասշտաբային, քան անցյալ տարի, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ գործողություն էին իրականացրել Իրանի դեմ:


Իրենց հերթին, իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, պնդում են, որ «գործողության նախնական փուլը» պլանավորված է չորս օրվա համար:


Միևնույն ժամանակ, Al Jazeera հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան աղբյուրին, հաղորդում է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն ծրագրում են օդային հարվածների միջոցով կործանել Իրանի անվտանգության համակարգը:


Ամերիկյան անանուն պաշտոնյան հեռուստաալիքին հայտնել է, որ համատեղ ավիահարվածները նպատակաուղղված են Իրանի անվտանգության ապարատի ոչնչացմանը:

Leave a comment