Իրանի բանակի գլխավոր հրամանատարն է uպանվել, Թրամփը հաստատել է Իրանի դեմ հարձակումը․ նոր մանրամասներ

– Թեհրանը պատրաստվում է հակահարվածի, և պատասխանը կլինի ջախջախիչ, Reuters-ին ասել է իրանցի պաշտոնյան։

– Նեթանյահուն որոշել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա անվանափոխել «Առյուծի մռնչյուն»։

– Իրանական պետական ​​լրատվամիջոցները պատերազմական երգեր են հեռարձակում։

– ԱՄՆ պաշտոնյա CNN-ին. «Հարվածները կենտրոնացած են Իրանի ռազմական թիրախների վրա»։

– Իսրայելի պաշտպանության բանակը պահեստազորային ուժեր է կանչում՝ Լիբանանի հետ սահմանների և Արևմտյան ափի անվտանգությունն ամրապնդելու համար։

– Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին սպանվել է։

– Tasnim-ի փոխանցմամբ՝ 7 հրթիռ է արձակվել նախագահական պալատի և Գերագույն առաջնորդ Խամենեիի համալիրի մոտակայքում։

– Իրանական ՄիԳ-29 ինքնաթիռ է նկատվել Թեհրանի երկնքում։

– Կարճ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների զինված ուժերը սկսեցին խոշոր մարտական ​​գործողություն Իրանում։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմի կողմից անմիջական սպառնալիքները։

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի հրթիռները և կքանդի նրա հրթիռային արդյունաբերությունը։

Մենք կոչնչացնելու ենք նրանց նավատորմը։ | Թրամփ

Leave a comment