Հայաստանի մի շարք հատվածներում ձյուն է գալիս. փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Բաժանորդագրվել

Դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ փակ են կցորդիչով ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

«Վարդենյաց լեռնանցքը, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են»,– ասված է հաղորդագրությունում։

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Սևանի, Գավառի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է գալիս։

Դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a comment