Իշ­խա­նա­փո­խու­թյուն, իրա­կան ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն, քա­ղա­քա­կան դաշ­տի առող­ջա­ցում. ընդդիմադիր նոր բևեռ է ձևավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ոչ մեկ անգամ նշել ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը պետք է հանդես գա խոշոր բևեռներով, քանի որ ցանկացած առանձին մասնակցություն կարող է նշանակել ձայների փոշիացում հօգուտ իշխող ուժի:

Եվ ահա, ինչպես երևում է, ձևավորվում է հերթական ընդդիմադիր դաշինքը, որը կարող է բավական լուրջ դերակատար դառնալ առաջիկա ընտրություններում: Խոսքն այն մասին է, որ երեկ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ հանձնառություն ստանձնելով միասնաբար հանդես գալ առաջիկա համապետական ընտրություններում:

Մեր ունեցած տեղեկություններով, բանակցությունները շատ երկար են տևել՝ մոտ չորս ամիս, և, ի վերջո, կողմերը եկել են համաձայնության։ Հավելենք, որ սա այն դեպքերից է, երբ որևէ մի ուժ մյուսին չի միացել, այլ համատեղ կազմել են միասնական դաշինք:

«Մեր քաղաքական հայտի ներկայացումից հետո սա երկրորդ կարևոր հանգրվանն էր՝ ձևավորելու նոր, ազգային և ժողովրդական կարող քաղաքական ուժ, որն իրական այլընտրանք կարող է դառնալ գործող քաղաքական համակարգին, և հույս և հեռանկար տրամադրել մեր քաղաքացիներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Փաստի» հետ զրույցում պարոն Չալաբյանը նշեց, որ այս միավորման նպատակը նախ՝ քաղաքական դաշտը առողջացնելն է, երկրորդ՝ ընտրողներին իրական ընտրություն տալը, և երրորդ՝ դրա միջոցով իշխանափոխություն իրականացնելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment