Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. ՀայաՔվե

19.01.26 | 12:36






«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.

«Խորապես մտահոգված ենք արդեն 11 օր հացադուլի մեջ գտնվող հանրային գործիչ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի կտրուկ վատացման առնչությամբ։ Նարեկ Սամսոնյանը դիմել է հացադուլի՝ ի նշան բողոքի իրեն անհիմն կալանավորելու համար։ Նարեկ Սամսոնյանի առողջությունն այս վիճակին է հասել այն պատճառով, որ նրա հանդեպ իշխող վարչախմբի քաղաքական հրահանգով կիրառվել է խափանման միջոցի անհիմն, խիստ անհամարժեք ու բացարձակ անարդար որոշում։ Խստորեն դատապարտում ենք քաղաքական հայացքների համար մարդուն ծանր պատժի ենթարկելու այս գործելակերպը և պահանջում դատարանից՝ վերանայելու Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը և ձեռք առնելու անհապաղ միջոցներ՝ նրան պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու և առողջությունը վերականգնելու համար»։

Leave a comment