ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Այսօր Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում կատարվեց Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածություն՝ մասնակցությամբ Մասյացոտնի թեմի տարբեր համայնքների հոգևորականների և հավատացյալների։
Ժամերգության ավարտին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ներկաներին փոխանցեց առաջիկա կիրակի օրվա՝ «Անառակի կիրակիի» պատգամը՝ որպես բնաբան ընտրելով առակի հերոսի այն խոսքը, թե «Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու» (Ղուկաս 15։21)։
Մեծ պահքի ընթացքին միասնական ժամերգություններ կկատարվեն նաև թեմի մյուս եկեղեցիներում։
Մասյացոտնի թեմ