Մեծ Բրիտանիան իր դիվանագետներին տարհանել է Իրանից | ՄԱՄՈՒԼ.ամ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ժամանակավորապես դուրս է բերում իր աշխատակիցներին Իրանից, հայտարարել է Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը։

«Անվտանգության իրավիճակի պատճառով բրիտանական անձնակազմը ժամանակավորապես դուրս է բերվել Իրանից։ Մեր դեսպանատունը շարունակում է հեռակա աշխատել», – նշված է բրիտանական կառավարության կայքում։

Փետրվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է Իրանի դեմ սահմանափակ հարվածներ հասցնելու հարցը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային երկուշաբթի օրը նշել էր, որ Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ սահմանափակ հարվածը կհամարի ագրեսիայի ակտ։

Leave a comment