Այս ամառ Հայաստանում կանցկացվի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը»


Այս ամառ Հայաստանում կանցկացվի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը», որի կարգախոսն է՝ «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»:


 


Հենց Հայաստանում, այս տարի, կմիավորվեն դասական երաժշտությունը և ընկերական մրցակցությունը:


 


«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը» հունիսի 6-ին՝ Երևանում, կհյուրընկալեն Եվրոպական հեռարձակողների միությունը և Հանրային հեռուստաընկերությունը:


 


Շնորհալի երիտասարդները ՝ Եվրոպայի տարբեր անկյուններից, կփայլեն իրենց տաղանդով և կփոխանցեն դասական երաժշտության ոգեշնչող հմայքը։


Դիտումների քանակ1

Leave a comment