Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապրիլի 1-ից 10 000 ՀՀ դրամով բարձրանալու են կենսաթոշակները: Իսկ միգուցե սա ապրիլմեկյան կատա՞կ է: Ախր, շատ կատակասեր և աճպարար իշխանություն ունենք: Եկեք հիշենք նրանց ամենահիշարժան «կատակները»` Ռադիոտան «գրավումը», ԵՊՀ-ի դուռ ջարդելը, ԱԺ-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի, ՀՅԴ-ի և նույնիսկ 10 ՀՀԿ-ական «գործարար» պատգամավորների 2018 թվականի մայիսյան քվեարկությունը, դատարանների պաշարումը, կորոնավիրուսային արկածները, «Այո»-ի չկայացած հանրաքվեն, Արցախի հանձնումը և վերջինիս Ադրբեջանի մաս ճանաչումը, չագուճը, Կիրանցը, խաչմերուկը, Թրիփը, խաղաղությունը … Շարունակե՞մ:
Մի շատ լավ «կատակ» էլ հիշեցի: Ուրեմն, 2022 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ Կառավարությունը հայտարարեց, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից 3000 ՀՀ դրամով բարձրացվելու են կենսաթոշակներն ու նպաստները, իսկ հաջորդ օրը` 2022 թվականի օգոստոսի 25-ին, հանձնեցին Բերձորը, Սուսը և Աղավնոն:
Ախր, այսպիսի կատակասեր իշխանություն երբեք չենք ունեցել: Մի խոսքով, հետևեք իրադարձություններին, կներեք, իշխանության «կատակներին» և հետևություններ արեք»։