Դանիան որոշել է չմասնակցել Դավոսի ֆորումին՝ Գրենլանդիայի կոնֆլիկտի պատճառով

Դանիայի կառավարությունը որոշել է չմասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, հաղորդելէBloomberg-ը՝ հղում անելով կազմակերպիչների հայտարարությանը։


Դանիայիորոշումը պայմանավորված է Գրենլանդիայի շուրջ լարվածության սրմամբ, որը թագավորության կազմումինքնավար տարածք է և բազմիցս միջազգային վեճերի և ԱՄՆ տարածքային պահանջների առարկա է դարձել։


Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի գագաթնաժողովին


«Այս տարի հրավիրվել են Դանիայի կառավարության ներկայացուցիչները, և մասնակցության վերաբերյալ ցանկացած որոշում համապատասխան կառավարության գործն է։ Մենք կարող ենք հաստատել, որ Դանիայի կառավարությունը ներկայացված չի լինի Դավոսում այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a comment