Առաջիկա ընտրություններում Քաղաքացիական պայմանագրի պարտությունը կապահովի սահմանադրական կարգի վերականգնումը

19.01.26 | 11:43






Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մերժել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանը։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Դուք առհասարակ ամեն ինչ եք մերժում։ Դուք մերժել եք նաև Հայաստանի Հանրապետությունը», – ասել է Մինասյանը՝ դիմելով իշխող խմբակցության պատգամավորներին։ Պատգամավորը հույս է հայտնել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» այլևս բացարձակ մեծամասնություն չի ստանա Ազգային ժողովում։ «Հույս ունեմ, որ հաջորդ նստաշրջանին՝ նոր գումարվող ԱԺ-ում, էս ամբիոնին նստած չի լինի ՔՊ-ն՝ առնվազն իշխանության մակարդակով։ Նստած չի լինի, որպեսզի սահմանադրական կարգը վերականգնվի», – ընդգծել է խորհրդարանականը։

Leave a comment