Հրապարակվել է ՀՀ կենսաբազմազանության 7-րդ ազգային զեկույցը


ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) շրջանակում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության 7-րդ ազգային զեկույցը։


 


«Զեկույցի ժամանակին կազմումն ու հրապարակումը առանձնակի կարևոր է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալելու ճանապարհին, քանի որ 2026 թվականի հոկտեմբերին կայանալիք COP17-ի ընթացքում նախատեսվում է Կունմին–Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) գլոբալ վերանայումը։


 


Զեկույցը ներկայացնում է Հայաստանում վերջին հինգ տարիների ընթացքում կենսաբազմազանության և հարակից ոլորտներում սահմանված ազգային առաջնահերթությունների իրականացման առաջընթացը։


 


Զեկույցը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից՝ Շրջակա միջավայրի նախարարության պատվերով, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ/GEF) դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ։ Աշխատանքներն իրականացվել են «Համայն կառավարություն – համայն հասարակություն» մոտեցման կիրառմամբ՝ ապահովելով բազմաշահառու մասնակցություն զեկույցի մշակման բոլոր փուլերում։


 


Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է իր շնորհակալությունը զեկույցի պատրաստմանը նպաստած բոլոր կազմակերպություններին և գործընկերներին՝ երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեղ իրականացման գործում ունեցած ներդրման համար։


 


Զեկույցի պատրաստման բոլոր փուլերում ապահովվել է բազմաշահառու, ներառական մասնակցություն ՝ գաղափարների ձևավորումից մինչև վերջնական խմբագրում և համաձայնեցում։


 


Շնորհակալություն եմ հայտնում զեկույցի պատրաստմանը նպաստած բոլոր կազմակերպություններին, մասնագետներին և գործընկերներին՝ համագործակցության, մասնագիտական աջակցության և պատասխանատու ներգրավվածության համար, որոնք կարևոր դեր են ունեցել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների արդյունավետ և համատեղ իրականացման գործում։


 

Զեկույցը հասանելի է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի պաշտոնական առցանց հարթակում»,- գրել է նախարարը:


 

Դիտումների քանակ3

Leave a comment