Ադելիա Պետրոսյանը չի մասնակցի Ռուսաստանի Գրան պրիին

Իտալիայում կայացած 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Ադելիա Պետրոսյանը չի մասնակցի գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչին, հաղորդում է Sport24-ը։

Օլիմպիական խաղերին մասնակցած Պետր Գումեննիկը հայտավորվել է մրցմանը։

Ադելիա Պետրոսյանն այս ամիս Օլիմպիական խաղերին մասնակցել էր չեզոք դրոշի ներքո և 6-րդ տեղը գրավել կանանց մենասահքում։ 18-ամյա գեղասահորդը Ռուսաստանի նախորդ երեք առաջնությունների հաղթողն է։

Leave a comment