«Յուրաքանչյուր ձայն կարևոր է». Եվրոպայի 2025-ի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Համլետ Մանուկյանը
Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը։
«Սա մեծ ձեռքբերում է հայկական մարմնամարզության համար և յուրաքանչյուր ձայն կարևոր է։
Խնդրում ենք քվեարկել մեր մարզիկի օգտին և տարածել տեղեկությունը, որպեսզի աջակցենք մեր չեմպիոնին միջազգային ասպարեզում։
Միասին կարող ենք ապահովել նրա հաղթանակը»,- ասվում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։
Քվեարկել կարող եք հղմամբ։