Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարդ փուլում. Մարկեդոնով (ԲԱՑԱՌԻԿ)

Հայ-ռուսական հարաբերությունները բարդ փուլում են գտնվում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված  բացառիկ հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների  ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը


ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական հարաբերությունները բարդ փուլ են գտնվում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:


«Այդ բարդությունն ունի որոշակի առանձնահատկություն, որովհետև մեկ կետում համընկել են բազմաթիվ միտումներ», – նշել է Մարկեդոնովը:


Նրա խոսքով՝ դա կապված է սերնդափոխության հետ. մի քանի սերունդ չի ապրել նույն պետությունում:


«Քաղաքականություն է մտնում նոր սերունդ։ Փոխվում է հաստատված ստատուս քվոն և, ըստ էության, փոխվում է ռուս-հայկական հարաբերություններում այն մոդելը, որը դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի (Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ – խմբ.) օրոք դրվել էր 1997թ.-ի մեծ պայմանագրով», – ասել է Մարկեդոնովը:


Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ կա որոշակի հիասթափություն. դա վատ է, և այդ հարցում մեղավոր է ոչ միայն Փաշինյանը։


«Այն առկա է նաև հասարակության մեջ՝ դա մեզ ցույց է տալիս սոցիոլոգիան, առկա է նաև հայկական քաղաքական վերնախավում: Այս իրավիճակից կարող է լինել երկու ելք. կամ մենք տրվում ենք ֆոբիաներին և ասում, որ թող մեզ մինչև վերջ «ուտեն», ու մենք ինչ-որ էմոցիոնալ քայլեր կանենք, կամ մենք հանգիստ, «սառը գլխով» նստում ենք, նայում, թե որտեղ են մեր կորուստները, ձեռքբերումները, գուցե նաև՝ այլընտրանքները: Նայում ենք դրան և մշակում համապատասխան քայլեր», – ընդգծել է Մարկեդոնովը։


TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության մասին


Մարկեդոնովը հայտարարել է, որ Ռուսաստանը, համենայն դեպս պաշտոնական մակարդակով, բավականին լիբերալ է վերաբերվում դրան։ Նաև մասնակցություն ունենալու պատրաստակամության մասին է խոսվել։


«Իսկ Թրամփը տեղյա՞կ է այդ մասին, նրան զգուշացրե՞լ են, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են այնտեղ ընդգրկվել։ Կարծում եմ՝ նա տեղյակ չի եղել, էքսպրոմպտ է եղել։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա մի շարք հայ բանախոսներ արդեն հայտարարել են, որ դա չի ստացվի։ Այդ մասին խոսել են փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից և TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթի ստորագրումից հետո», – նշել է Մարկեդոնովը։


Նա կարծում է, որ դա քիչ հավանական է. Ռուսաստանը փորձում է զգուշորեն պահպանել մանևրելու որոշակի տարածք։

Leave a comment