https://arm.sputniknews.ru/20260227/taqsu-varvordnery-bvoghvoqi-akcia-en-anum-erevanum-99272026.html
Տաքսու վարորդները բողոքի ակցիա են անում Երևանում
Տաքսու վարորդները բողոքի ակցիա են անում Երևանում
Sputnik Արմենիա
Վարորդները դժգոհում են «Yandex» ընկերության պայմաններից: 27.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-27T16:21+0400
2026-02-27T16:21+0400
2026-02-27T16:21+0400
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98954877_0:0:1501:844_1920x0_80_0_0_78bb1928bf9ef8a875a4d2dcedf959b8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. «Yandex» տաքսու վարորդները բողոքի ակցիա են անում ընկերության երևանյան գրասենյակի դիմաց։ Վարորդների պահանջները ներկայացնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:Նա այս պահին ընկերության ներկայացուցիչների և երեք վարորդների հետ քննարկում է խնդիրները:Մինչ այդ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում մի քանի խնդիր բարձրաձայնեց, որոնք պահանջում են լուծել վարորդները, օրինակ` այն, որ «Yandex»-ի քարտեզն ու իրականությունն իրար չեն համապատասխանում, ինչի հետևանքով վարորդները տուգանվում են։«Վարորդները չեն կարողանում հասկանալ՝ ինչու է արհեստականորեն նվազում իրենց վարկանիշը: Բացակայում է կոմունիկացիան, վարորդները չեն կարողանում կապ հաստատել ծառայության դիմաց վճարում չկատարած հաճախորդի հետ։ Բացի նմանատիպ խնդիրներից, մարդիկ ենթարկվում են տոտալ հարձակման։ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ցանկացած աշխատող ունի գործադուլի և իր խախտված իրավունքները վերականգնելու իրավունք, սակայն հիմա բողոքի ակտիվ մասնակից վարորդների հաշիվները փակել են՝ թույլ չտալով աշխատել»,- նշեց նա:Մանուկյանի և վարորդների խոսքով՝ նախորդ ակցիայից հետո «Yandex» ընկերությունը փակել է որոշ վարորդների օգտահաշիվները, և նրանք չեն կարողանում տաքսի ծառայություն մատուցել: Ըստ նրանց՝ ընկերությունն արհեստականորեն իջեցնում է վարորդների վարկանիշը, որպեսզի «Կոմֆորտ» դասի մեքենաները ծառայություն մատուցեն «Ստարտ» սակագնով։ Նրանք պնդում են, թե պատվերի նախնական և վերջնական գումարը տարբերվում է, օրինակ՝ վարորդին ցույց է տրվում, որ պատվերի արժեքը 2000 դրամ է, սակայն ավարտին լինում է 1800:Հիշեցնենք, որ օնլայն տաքսի ծառայությունների վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել փետրվարի 18-ին՝ պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98954877_0:0:1333:1000_1920x0_80_0_0_180e48e8bbeb1f6097407ec283a2bb11.jpg.webp
հայաստան
Վարորդները դժգոհում են «Yandex» ընկերության պայմաններից:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. «Yandex» տաքսու վարորդները բողոքի ակցիա են անում ընկերության երևանյան գրասենյակի դիմաց։ Վարորդների պահանջները ներկայացնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
Նա այս պահին ընկերության ներկայացուցիչների և երեք վարորդների հետ քննարկում է խնդիրները:
Մինչ այդ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում մի քանի խնդիր բարձրաձայնեց, որոնք պահանջում են լուծել վարորդները, օրինակ` այն, որ «Yandex»-ի քարտեզն ու իրականությունն իրար չեն համապատասխանում, ինչի հետևանքով վարորդները տուգանվում են։
«Վարորդները չեն կարողանում հասկանալ՝ ինչու է արհեստականորեն նվազում իրենց վարկանիշը: Բացակայում է կոմունիկացիան, վարորդները չեն կարողանում կապ հաստատել ծառայության դիմաց վճարում չկատարած հաճախորդի հետ։ Բացի նմանատիպ խնդիրներից, մարդիկ ենթարկվում են տոտալ հարձակման։ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ցանկացած աշխատող ունի գործադուլի և իր խախտված իրավունքները վերականգնելու իրավունք, սակայն հիմա բողոքի ակտիվ մասնակից վարորդների հաշիվները փակել են՝ թույլ չտալով աշխատել»,- նշեց նա:
Մանուկյանի և վարորդների խոսքով՝ նախորդ ակցիայից հետո «Yandex» ընկերությունը փակել է որոշ վարորդների օգտահաշիվները, և նրանք չեն կարողանում տաքսի ծառայություն մատուցել: Ըստ նրանց՝ ընկերությունն արհեստականորեն իջեցնում է վարորդների վարկանիշը, որպեսզի «Կոմֆորտ» դասի մեքենաները ծառայություն մատուցեն «Ստարտ» սակագնով։ Նրանք պնդում են, թե պատվերի նախնական և վերջնական գումարը տարբերվում է, օրինակ՝ վարորդին ցույց է տրվում, որ պատվերի արժեքը 2000 դրամ է, սակայն ավարտին լինում է 1800: