Բավրայի մաքսակետը ժամանակավորապես փակ է | ՄԱՄՈՒԼ.ամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։
     Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
     Միաժամանակ, Կոմիտեն Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։

Leave a comment