Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միասնության թևեր»-ի մեր բոլոր գործընկերներին. Ավետիք Չալաբյան


Քաղաքականություն



Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին, հանձնառություն ստանձնելով միասնաբար հանդես գալ առաջիկա համապետական ընտրություններում:

 

Մեր քաղաքական հայտի ներկայացումից հետո, սա երկրորդ կարևոր հանգրվանն էր՝ ձևավորելու նոր, ազգային և ժողովրդական կարող քաղաքական ուժ, որն իրական այլընտրանք կարող է դառնալ գործող քաղաքական համակարգին, և հույս և հեռանկար տրամադրել մեր քաղաքացիներին:

 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միասնության թևեր»-ի մեր բոլոր գործընկերներին՝ Արման Թաթոյանի ղեկավարությամբ, վստահության և համագործակցության համար, և հույս հայտնել, որ այդ դրական լուրը իրական խթան կհանդիսանա բազմաթիվ այլ դրական զարգացումների համար, իսկ արդյունքներն էլ չեն ուշանա:




Leave a comment