Converse SME. Modern House վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին


Լուրեր |


Սյունիքում գործող Modern House ընկերության արտադրամասում արդեն 15 տարի փայտը վերածվում է ժամանակակից և հարմարավետ կահույքի։

Ընկերության պատմությունը
սկսվել է որպես ընտանեկան փոքր բիզնես, որը տարիների ընթացքում վերածվել է տարածաշրջանի
ամենաարագ զարգացող արտադրություններից մեկի։

Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է բացառապես պատվերով
արտադրությամբ, սակայն աճող պահանջարկի և որակի նկատմամբ վստահության շնորհիվ ընդլայնել
է իր գործունեությունը, սկսել վաճառք իրականացնել նաև սեփական կահույքի սրահում:

Այսօր Modern House-ը արտադրում է խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի
և գրասենյակային կահույք՝ ապահովելով արտադրանքի որակ, մատչելի գին և անհատական մոտեցում
պատվիրատուներին:

Ընկերության արտադրանքն իրացվում է ոչ միայն Սյունիքում, այլև ողջ
Հայաստանում։

2019 թվականից ընկերության գործընկերն է Կոնվերս Բանկը։ Բիզնեսի
ֆինանսավորումն իրականացվել է Բանկի ՓՄՁ վարկավորման Converse SME պրոդուկտի շրջանակում,
ինչի արդյունքում ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ընդլայնվել է արտադրական հզորությունը
և բարձրացել է արտադրանքի որակը։

Converse
SME

նախատեսված է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար. դրա շրջանակում տրամադրվում են
ֆինանսական միջոցներ արտադրության ընդլայնման, արդիականացման և գործառնական կարիքների
համար։ Վարկի մարման ժամկետը կարող է հասնել մինչև 180 ամիս, իսկ հաճախորդներին առաջարկվում
է մարումների ճկուն գրաֆիկ։

Modern House-ում նշում են, որ առաջիկայում նախատեսում են իրականացնել
մի շարք նոր ծրագրեր, ներդնել նոր տեխնոլոգիաներ՝ զարգացման ճանապարհին ևս համագործակցելով
Կոնվերս Բանկի հետ։


conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

*գովազդ

Leave a comment