Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

19.01.26 | 16:42






Հետախուզվողի վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն իրացրին Վայքի գործընկերների հետ։ Հունվարի 15-ի առավոտյան Զառիթափ գյուղում ձերբակալվեց Գետափ գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Անցած տարվա սեպտեմբերից նա հետախուզվում էր ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Leave a comment