Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ․ միջոցառումների ծրագրի մշակման գործընթացը, որը նախատեսվում է կազմակերպել շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ։ Աշխատանքն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Բարեվարքության ծրագրի աջակցությամբ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներգրավմամբ:
Հակակոռուպցիոն քաղաքականության նշված փաստաթղթերի մշակման գործում ներդրում ունենալու ցանկությանդեպքում՝ խնդրում ենք լրացնել ստորև բերված հարցաշարը՝ ներկայացնելով Ձեր տեսակետըառկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։
Դիտարկումներն ու առաջարկություններըխնդրում ենք ուղարկելanti-corruption@moj.amէլեկտրոնային հասցեով՝ այդ մասին կատարելով համապատասխան նշում հարցաշարի վերջում՝«Այլ դիտարկումներ / առաջարկություններ»դաշտում, ինչպես նաև՝ լրացնելով էլեկտրոնային հասցեն, ըստ անհրաժեշտության, հետադարձ կապ ապավելու նպատակով: