Արման Ծառուկյանը՝ ինքնաթիռի ղեկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ժամանել է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգ, որտեղ ազատ ոճի ըմբշամարտի մենամարտ է անցկացնելու RAF (Real American Wrestling) լիգայում։

Հայ մարտիկը սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ, որում ինքնաթիռի ղեկին է։

«Ֆինիքս, ես գալիս եմ»,- տեսանյութին կից գրել է Ծառուկյանը։

Փետրվարի 28-ին կայանալիք RAF 06 մրցաշարում Արման Ծառուկյանը միջին քաշային կարգում (79 կգ) մրցելու է ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասի դեմ։

Հիշեցնենք, որ 29-ամյա Ծառուկյանը RAF-ում առաջին մենամարտն անցկացրել էր հունվարի 10-ին՝ ժամկետից շուտ 10։0 հաշվով հաղթելով 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերին։ Հայաստանի ներկայացուցիչը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Leave a comment