Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են վերափոխման փուլում. ռուս փորձագետ (ԲԱՑԱՌԻԿ)

Տեղի է ունենում անցում հարաբերությունների մի ձևաչափից մյուսին, հայտարարել է փորձագետը


ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են վերափոխման փուլում, կարծում է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչ Ալեքսեյ Մուրավյովը։


«Տեղի է ունենում անցում հարաբերությունների մի ձևաչափից մյուսին, և այդ նոր՝ մյուս ձևաչափում շատ ավելի մեծ տեղ է զբաղեցնելու մշակութային-գիտական փոխգործակցությունը, որը նախկինում գտնվում էր երկրորդական և երրորդական դերում», – «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է նա։


Նշելով, որ այժմ ընդունված է համեմատել այն ամենի հետ, ինչ եղել է, և այն կանխատեսման հետ, ինչ լինելու է՝ փորձագետն ասել է, որ հարաբերություններն էական փոփոխություններ են կրել։


Միևնույն ժամանակ Մուրավյովը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված և հավելել է, որ պետք է անցնել վերափոխման ու ճգնաժամի փուլը։


 


Leave a comment