Ձմեռային ընդմիջումից հետո մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

Ձմեռային ընդմիջումից հետո փետրվարի 27-ին մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը։ Առաջին խաղային օրը կկայանան երկու հանդիպումներ։ «Ալաշկերտը» կհյուրընկալվի «Արարատին», իսկ «Ուրարտուն» կընդունի Չարենցավանի «Վանին»։

Պրեմիեր լիգայի առաջատարն «Արարատ-Արմենիան» է, որը 15 խաղից հետո ունի 34 միավոր։ 2-4-րդ տեղերը բաժանող «Ուրարտուն» (15 խաղ), «Փյունիկը» (14 խաղ) և «Ալաշկերտը» (15 խաղ) վաստակել են 29-ական միավոր։ Գործող չեմպիոն «Նոան» 14 խաղից հետո 23 միավորով 5-րդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

Փետրվարի 27

«Արարատ» – «Ալաշկերտ»՝ 15:00 (Երևանի «Հանրապետական» մարզադաշտ)

«Ուրարտու» – «Վան»՝ 17:00 («Ուրարտու-1» մարզադաշտ)

Փետրվարի 28

«Շիրակ» – ԲԿՄԱ՝ 15:00 (Գյումրիի քաղաքային մարզադաշտ)

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»՝ 17:00 (Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ)

Մարտի 2 

«Գանձասար» – «Նոա»՝ 15:00 (Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտ)

Leave a comment