Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղումներ են, որոշ տարածաշրջաններում՝ սաստիկ բուք և ցածր տեսանելիություն. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 27-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Ըստ հաղորդագրության, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղումներ են, որոշ տարածաշրջաններում՝ սաստիկ բուք և ցածր տեսանելիություն։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են ուժեղացված հերթապահություն՝ կատարելով ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։