Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածից հետո 60,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Քաղաքականություն

27.02.2026 | 12:46

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդը և Բելգորոդի շրջանը փետրվարի 26-ի երեկոյան ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հրթիռային հարձակումների, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ տուժածներ չկան։ Էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները զգալի վնասներ են կրել, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, ջրի և ջերմամատակարարման խափանումների։

Փետրվարի 27-ի առավոտյան Գլադկովը պարզաբանել է, որ Բելգորոդում գրեթե 60,000 մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել։ Քաղաքի մանկապարտեզներն ու դպրոցները կմնան բաց, դրանք անցել են պահեստային գեներացիայի։

«Ցավոք, ես սա բազմիցս ասել եմ, և կրկին կկրկնեմ. ֆիզիկապես անհնար է Բելգորոդի ագլոմերացիան ամբողջությամբ անցում կատարել պահեստային գեներացիայի, չնայած այն հանգամանքին, որ մենք Բելգորոդի մարզում կենտրոնացրել ենք պահեստային էլեկտրակայանի հսկայական պաշար և շարունակում ենք դա անել», – հավելել է նահանգապետը։

«Пепел» տելեգրամ ալիքը հաղորդում է, որ Բելգորոդի ՋԷԿ-ն է հարվածի է ենթարկվել փետրվարի 26-ին։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a comment