«Նիկոլը քաղաքականությամբ ապրում է, իսկ մյուսները` զբաղվում»․ Արա Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի ու մնացածի մեջ կա մեծ տարբերություն` Նիկոլը քաղաքականությամբ ապրում է, իսկ մյուսները` զբաղվում։
     Քաղաքականությամբ ապրել, նշանակում է ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորել քաղաքական շահով, և ո՛չ հակառակը։
     Քաղաքականությունը կյանք է, որը ո՛չ թե սկսվում է առավոտյան ժամը 9:00-ին ու ավարտվում երեկոյան 18:00-ին, այլ սկսվում է մի օր, ու ավարտվում այն ժամանակ, երբ քաղաքական ակտորը սպառվում է` բարոյապես, ֆիզիկապես և այլն։
     Քաղաքականությունը հաշվարկներ է, ինչպես և հասարակության վրա սենտիմենտներ վաճառելը։ Կարևորը դրանից բխող շահն է, իսկ մնացածը ժամանակավոր»։

Leave a comment