Վարչապետը բաժանվում է, թոշակն ավելանում է, Եկեղեցին բորբոքվում է. շաբաթվա ամփոփում

Վարչապետը բաժանվում է, թոշակն ավելանում է, Եկեղեցին բորբոքվում է. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը: 

1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ամուսնալուծվել են: Աննա Հակոբյանը հայտնել է, որ լքում է կառավարական առանձնատունը, գնում վարձով արելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել է, որ այս որոշմանը վերաբերվում է հարգանքով:

2. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվել է Լեհաստանի Հանրապետություն, հանդիպել  վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

3. Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, ավելի բարձրները՝ ավելի քիչ։

4. Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Հակոբյանի դին։ ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

5.Ադրբեջանը չի մասնակցի Երևանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:  Այդ մասին հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հստակեցնելով, որ նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի խիտ և հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ։  

6. Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն  առաջարկել է ստեղծել եպիսկոպոսների նոր խորհուրդ՝ սինոդական կառույց, որը ստեղծված իրավիճակում լուծումներ կփնտրի: Նա  Գերագույն հոգևոր խորհրդի ատենապետն է և  համարում է, որ խորհուրդը հեղինակազրկվել է ու իրավիճակից դուրս գալու ճանապարհը նոր կառույցը պետք է փնտրի, որտեղ ընդգրկվեն նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները:

7. Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին․ հայտնի է հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին։

Leave a comment