«ՀՀ կառավարությունը հրաժարվում է հրապարակել ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը»․ Դավիթ Գալստյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս նկատել/գրել գրել էի, որ Երևան Միացյալ Նահանգներից արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ էր եկել։
     Դրանից հետո երկու ՆԳՆ/ԱԳՆ հարցում էի արել, տվյալներ էի ուզել ժամանածների թվի, կարգավիճակի և քաղաքացիության վերաբերյալ։ Նաև հարցրել էի, թե ընդհանուր առմամբ քանի հոգի ա արտաքսվել Թրամփի պաշտոնավարման սկզբից ի վեր։
     Պատասխանը ստացել եմ ՆԳՆ-ից (չնայած, ոնց հասկանում եմ՝ ԱԳՆ-ն ա հիմնական հեղինակը)․
     «Օտարերկրյա պետություններից ՀՀ, ինչպես նաև ՀՀ-ից օտարերկրյա պետություններ վերադարձվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի ․․․ կետով նախատեսված սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման»։
     Ինչո՞վ ա իշխանություններին խանգարում այս «գաղտնի» տվյալների հրապարակումը։
     P.S. Հետաքրքիր ա, որ սա «գաղտնի» ա/հրապարակման ենթակա չի, իսկ օրինակ՝ ՊՆ ամրաշինական կառույցների ներսից կադրերը կամ «Պատիվ ունեմ»-ի մասնակիցների թիվը որևէ գաղտնիք չի ներկայացնում․․․»։

Leave a comment