Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Բուլղարիայում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի հեղինակավոր 77-րդ միջազգային մրցաշարում։

Անուշ Գրիգորյանը (51 կգ) երկրորդ մենամարտում հաղթել է սերբ Նինա Ռադովանովիչին ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Եզրափակիչի ուղեգիրը Գրիգորյանը փետրվարի 28-ին կվիճարկի Հունգարիան ներկայացնող Զլատիսլավա Չուկանովայի հետ։

Փետրվարի 27-ին կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմենամարտեն նաև Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ) և Մարատ Միքայելյանը (75 կգ):

Ստրանջայի մրցաշարը կավարտվի մարտի 1-ին։ Մասնակցում է 35 երկրի ավելի քան 350 բռնցքամարտիկ։

Leave a comment