https://arm.sputniknews.ru/20260227/nvoan-zijec-niderlandakan-az-alkmarin-ev-durs-mnac-hetaga-pajqaric-99252884.html
«Նոան» զիջեց նիդեռլանդական «ԱԶ Ալկմարին» և դուրս մնաց հետագա պայքարից
«Նոան» զիջեց նիդեռլանդական «ԱԶ Ալկմարին» և դուրս մնաց հետագա պայքարից
Sputnik Արմենիա
Անկախ այս փուլում գրանցված արդյունքից` «Նոան» դարձավ հայկական առաջին թիմը, որը եվրագավաթների խաղարկություններից մեկում առաջին անգամ հանդես եկավ փլեյ–օֆֆ–ում։ 27.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-27T09:07+0400
2026-02-27T09:07+0400
2026-02-27T09:07+0400
«նոա» ֆուտբոլային ակումբ
սպորտ
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99016385_0:0:1600:901_1920x0_80_0_0_f90bee78d15373ad9ebb9afc9c1d88ab.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվար – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ–օֆֆի պատասխան խաղում «Նոան» մրցակցի հարկի տակ 0:4 հաշվով զիջեց «ԱԶ Ալկմարին» և դուրս մնաց հետագա պայքարից։Պատասխան հանդիպումը լավ չսկսվեց «Նոայի» համար։ «ԱԶ Ալկմարի» ֆուտբոլիստները արդեն 5–րդ րոպեին Ռո–Զանջելո Դաալի դիպուկ հարվածով բացեցին խաղի հաշիվն ու միևնույն ժամանակ վերականգնեցին հաշվի հավասարությունը դիմակայությունում։ Պարզից էլ պարզ էր, որ դաշտի տերերը խաղի հենց մեկնարկից նետվելու էին առաջ, ու «Նոայի» համար շատ կարևոր էր դիմանալ մեկնարկային ճնշմանը։ Եթե այդպես լիներ, նիդեռլանդական թիմը կարող էր և լարվածություն զգալ պատասխանատվության ներքո։ Բայց «ԱԶ Ալկմարը», որը սեփական հարկի տակ «չպարտվող» թիմի անուն է վաստակել, իր ուզածին հասավ շատ արագ։ Գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը խոսում էր այն մասին, որ «Նոայի» ֆուտբոլիստները հիմնականում տեղաշարժվում են առանց գնդակի։Մինչև ընդմիջում հայտարարելը «Նոային» հաջողվեց մի փոքր հավասարեցնել խաղը, չնայած մեր թիմը հիմնականում շարունակում էր մտածել պաշտպանության մասին դիմելով եզակի հակագրոհների։ Եվ նման իրավիճակում խաղի 39–րդ րոպեին ստանդարտի խաղարկումից հետո Սվեն Մեյնանսը երկրորդ գնդակն ուղարկեց «Նոայի» դարպաս։Մեր թիմին արդեն հարկավոր էր անպայման գոլ խփել, հակառակ դեպքում պարտվում էինք դիմակայունությունում։ Բայց դա անհավանական դարձավ երբ նույն Մեյնանսը խաղի 54–րդ րոպեին հաշիվը դարձրեց 3։0։ Դիմակայությունում հաշիվը դարձավ 3։1 հօգուտ «ԱԶ Ալկմարի», ու չնայած նրան, որ խաղավերջում «Նոան» համեմատաբար ակտիվացավ, հայկական թիմի ֆուտբոլիստներին ոչինչ անել չհաջողվեց։Դարպասին ընդամենը մեկ հարված կատարելով ու երեք գնդակ ընդունելով սեփական դարպասը` «Նոան» չէր էլ կարող հաղթել այս խաղում։ Իսկ նիդեռլանդական թիմը խաղի հիմնական ժամանակին ավելացված 2–րդ րոպեին հաշիվը դարձրեց 4։0։Անկախ այս փուլում գրանցված արդյունքից` «Նոան» դարձավ հայկական առաջին թիմը, որը եվրագավաթների խաղարկություններից մեկում առաջին անգամ հանդես եկավ փլեյ–օֆֆում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99016385_0:0:1424:1067_1920x0_80_0_0_fe3566be6e711397a412e8c08721e7ce.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«նոա» ֆուտբոլային ակումբ, սպորտ , ֆուտբոլ
«նոա» ֆուտբոլային ակումբ, սպորտ , ֆուտբոլ
Բաժանորդագրվել
Անկախ այս փուլում գրանցված արդյունքից` «Նոան» դարձավ հայկական առաջին թիմը, որը եվրագավաթների խաղարկություններից մեկում առաջին անգամ հանդես եկավ փլեյ–օֆֆ–ում։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվար – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ–օֆֆի պատասխան խաղում «Նոան» մրցակցի հարկի տակ 0:4 հաշվով զիջեց «ԱԶ Ալկմարին» և դուրս մնաց հետագա պայքարից։
Պատասխան հանդիպումը լավ չսկսվեց «Նոայի» համար։ «ԱԶ Ալկմարի» ֆուտբոլիստները արդեն 5–րդ րոպեին Ռո–Զանջելո Դաալի դիպուկ հարվածով բացեցին խաղի հաշիվն ու միևնույն ժամանակ վերականգնեցին հաշվի հավասարությունը դիմակայությունում։ Պարզից էլ պարզ էր, որ դաշտի տերերը խաղի հենց մեկնարկից նետվելու էին առաջ, ու «Նոայի» համար շատ կարևոր էր դիմանալ մեկնարկային ճնշմանը։ Եթե այդպես լիներ, նիդեռլանդական թիմը կարող էր և լարվածություն զգալ պատասխանատվության ներքո։ Բայց «ԱԶ Ալկմարը», որը սեփական հարկի տակ «չպարտվող» թիմի անուն է վաստակել, իր ուզածին հասավ շատ արագ։ Գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը խոսում էր այն մասին, որ «Նոայի» ֆուտբոլիստները հիմնականում տեղաշարժվում են առանց գնդակի։
Մինչև ընդմիջում հայտարարելը «Նոային» հաջողվեց մի փոքր հավասարեցնել խաղը, չնայած մեր թիմը հիմնականում շարունակում էր մտածել պաշտպանության մասին դիմելով եզակի հակագրոհների։ Եվ նման իրավիճակում խաղի 39–րդ րոպեին ստանդարտի խաղարկումից հետո Սվեն Մեյնանսը երկրորդ գնդակն ուղարկեց «Նոայի» դարպաս։
Մեր թիմին արդեն հարկավոր էր անպայման գոլ խփել, հակառակ դեպքում պարտվում էինք դիմակայունությունում։ Բայց դա անհավանական դարձավ երբ նույն Մեյնանսը խաղի 54–րդ րոպեին հաշիվը դարձրեց 3։0։ Դիմակայությունում հաշիվը դարձավ 3։1 հօգուտ «ԱԶ Ալկմարի», ու չնայած նրան, որ խաղավերջում «Նոան» համեմատաբար ակտիվացավ, հայկական թիմի ֆուտբոլիստներին ոչինչ անել չհաջողվեց։
Դարպասին ընդամենը մեկ հարված կատարելով ու երեք գնդակ ընդունելով սեփական դարպասը` «Նոան» չէր էլ կարող հաղթել այս խաղում։ Իսկ նիդեռլանդական թիմը խաղի հիմնական ժամանակին ավելացված 2–րդ րոպեին հաշիվը դարձրեց 4։0։
Անկախ այս փուլում գրանցված արդյունքից` «Նոան» դարձավ հայկական առաջին թիմը, որը եվրագավաթների խաղարկություններից մեկում առաջին անգամ հանդես եկավ փլեյ–օֆֆում։