Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են սարալանջից

Փետրվարի 26-ին, ժամը 18:49-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքում ձնաբքի պատճառով երեք քաղաքացի չեն կարողանում իջնել սարալանջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են սարալանջից:

Leave a comment