ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը

https://arm.sputniknews.ru/20260227/hh-karavarutjuny-chi-hraparakum-amn-ic-artaqsvatsneri-tivy-99244987.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98136558_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1b548239a250f8625107162b85e51a63.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ամն, արտաքսում, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն

հայաստան, ամն, արտաքսում, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն

Բաժանորդագրվել

Հունվարի 21-ին ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել հատուկ ինքնաթիռ, որում արտաքսված քաղաքացիներ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ կառավարությունը հրաժարվում է հրապարակել ԱՄՆ-ից արտաքսված քաղաքացիների թիվը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ ԱՄՆ-ն հատուկ չվերթով Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների։

Արտաքսված քաղաքացիների վերաբերյալ մանրամասներ իմանալու համար մենք գրավոր մի քանի հարց էինք ուղղել ՀՀ ներքին գործերի նախարարությանը.

Նշված չվերթով քանի՞ քաղաքացի է ժամանել Հայաստան, ի՞նչ կարգավիճակ ունեն նրանք, արդյոք բոլորն ունեն ՀՀ քաղաքացիություն,
Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո քանի՞ նույնանման չվերթ է եղել դեպի ՀՀ, քանի՞ քաղաքացի է տեղափոխվել Հայաստան,
ԱՄՆ-ն տեղեկացրե՞լ է, թե քանի քաղաքացի է նախատեսում հարկադիր վերադարձնել ՀՀ։

Նույն հարցերի պատասխանը փորձել էինք ստանալ նաև ԱԳՆ–ից։ Արձագանքել է ՆԳՆ–ն, բայց մենք մեր հարցերի պատասխանն այդպես էլ չենք ստացել։

«Հայտնում ենք, որ օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություններ վերադարձվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման»,– ասված է ՆԳՆ–ի պատասխանում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է անօրինական միգրանտներին արտաքսելու խոշոր գործողություն իրականացնելու մտադրության մասին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմն ավելի ուշ հայտնեց, որ երկրի տարածքից 3 միլիոն միգրանտ է արտաքսվել, որոնցից 2,2 միլիոնը կամավոր հեռացել են «ինքնաարտաքսման» ծրագրով։

Leave a comment