Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով, ես նրան դառնություն եմ պատճառել․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի հայտարարությանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հակոոբյանը հայտարարել էր՝ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, և որ լքում է կառավարական առանձնատունը։

Փաշինյանը գրել է․ «Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։

Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։

Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է վարչապետը։

 

Leave a comment