«Ինչո՞ւ են ուզում բոլորը շահել թոշակառուների սիրտը». Վահան Բաբայան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են ուզում բոլորը շահել թոշակառուների սիրտը
     ԱԺ ընտրություններից առաջ թոշակների հարցը դարձավ օրակարգային մեկ պրիմիտիվ պատճառով, քանի որ նրանց թիվը անցնում է կես միլիոնը, իսկ դա նշանակում է, որ նրանք ամենամեծ հասարակական ընտրական հատվածն են:
     Բայց մեր պոլիԾիկները մոռանում են, որ մեր հարգելի թոշակառուները ևս ունեն իրենց քաղաքական նախասիրությունները և նրանք ընտրությունների կմասնակցեն իրենց սեփական պատկերացումներով և թոշակը այդ հարցում խաղում է ամենափոքր դերը: Տեղեկատվական նման ազատության դարաշրջանում մարդիկ ընտրում են ուրիշ չափանիշներով, ինչը շատ անգամ բարդ է կանխատեսել կամ հասկանալ»:

Leave a comment